Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը հայտնել է, որ գալիք աշնանը նախատեսված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Ուկրաինա:
Տարասյուկը նաեւ նշել է, որ այս տարի կայանալու է Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովի այցը Հայաստան: Նրա խոսքերով, այցի ճշգրիտ ժամկետները կախված են առաջիկայում Երեւանում կայանալիք միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման արդյունքներից:
Ուկրաինան նաեւ առաջարկում է իր տարածքը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն անցկացման համար: Այդ մասին, ըստ «Ռեգնում»-ի Բորիս Տարասյուկը հայտարարել է Կիեւում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ այսօր կայացած բանակցություններից հետո: