Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել Թաթարստանի կարգավիճակին համարժեք կարգավիճակ»


«Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակին համարժեք կարգավիճակ: Թաթարստանի Սահմանադրությունը, օրինակ, թույլ է տալիս արտերկրում բացել հանրապետության ներկայացուցչություն», - ըստ day.az-ի, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն հանդես են եկել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ես արդեն համաձայնությունս տվել եմ եւ պատրաստակամություն եմ հայտնել հանդիպել այնքան անգամ, որքան անհրաժեշտ է», - ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG