Մատչելիության հղումներ

Մեծ հրդեհ Նորքի անտառում


Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արա Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կիրակի օրը Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ տասը հեկտար տարածք: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, հրդեհը բռնկվել է հունիսի 18-ին, ժամը 22-ի սահմաններում Երեւանի հեռուստաաշտարակին կից տարածքում: Հրդեհը մարվել է մոտ կեսգիշերին:

Հրդեհի պատճառները դեռեւս քննվում են: Հրշեջներն առավել հավանական են համարում երաշտը: Երեկ գիշեր այնտեղ է մեկնել նաեւ «Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նրա նախնական տեղեկություններով, հրդեհը բռնկվել է բնակիչների աղբաթափման տեղից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG