Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը մեկնում է Ստամբուլ


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մեկ շաբաթով մեկնում է Ստամբուլ:

«Ինչպես Գարեգին Առաջինի պարագայում, սա պատասխան այց է Հույն Ուղղափառ եկեղեցու Ծայրագույն պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի այցելության, որը 2001 թվականին մասնակցել էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի փակման միջոցառումներին: Միեւնույն ժամանակ, Վեհափառ Հայրապետը իր գահակալության ընթացքում առաջին անգամ հայրապետական այց է կատարում Ստամբուլի իր հոտին», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Ի տարբերություն Գարեգին Առաջինի այցելության, Գարեգին Երկրորդ Վեհափառին ընդունելու է Ստամբուլի կուսակալը: «Վազգեն Առաջին Կաթողիկոսը ժամանակին այցելել էր նաեւ Անկարա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի մայրաքաղաքի բարձրաստիճան պատոնյաների հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս այցը պաշտոնական չէ, միջեկեղեցական այցելության կարգավիճակ ունի», - նշեց Արա Գոչունյանը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG