Մատչելիության հղումներ

Գազալցակայանում պայթյունի հետեւանքով զոհվել մեկ քաղաքացի


Երեկ կեսօրից հետո Երեւանի Թամանցիների փողոցի եւ Արտաշատի խճուղու անկյունում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ: Գազալցակայանի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին Փրկարար ծառայության լրատվական բաժնից, զոհվածը 71-ամյա Խաչատուր Խաչիկյանն է, ում «Գազ 24» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է մեքենայի գազի բալոնը: Խաչիկյանը, ըստ քննության տվյալների, լիցքավորման պահին գտնվել է արգելված գոտում:

Կայանի աշխատակից, 50-ամյա Էդիկ Հայրապետյանը գլխի վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այսօր առավոտյան բժիշկները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Հայրապետյանի վիճակը կայունացել է եւ նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:

Գազալցականը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG