Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կատարվածին արձագանքեն կոշտ»


«Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կատարվածին արձագանքեն կոշտ՝ գործելով արագ, հստակ ու հասկանալի», - Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նկատի ունենալով Ռուսաստանում հայերի սպանության դեպքերը:

Նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները դատապարտել են վերջին ամիսներին Ռուսաստանում ազգայնական հիմքով տեղի ունեցած սպանությունները եւ նշել, որ նման դեպքերը չեն բխում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի շահերից:

Դմիտրի Կոզակն ասել է, որ Ռուսաստանի հարավում բնակվում է ամենամեծաթիվ հայ համայնքը, եւ նրա ներկայացուցիչները լավագույնս ներգրավված են տարածաշրջանի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG