Մատչելիության հղումներ

Նվազում է Եվրամիության անդամակցությանը կողմ թուրքերի թիվը


Վերջերս Թուրքիայում անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքների համաձայն, ինչպես փոխանցում է գերմանական Die Welt թերթը, հարցվածների 57 տոկոսն է ցանկանում, որ երկիրը անդամակցի Եվրամիությանը, իսկ 65 տոկոսը իրենց դուստրերին կնության չէին տա «անհավատներին»:

Գերմանական մեկ այլ թերթ՝ Radikal-ը, թուրքական հեղինակավոր Սաբանչի եւ Իսիկ համալսարանների անցկացրած հարցման արդյունքների կապակցությամբ թուրքերի մասին գրում է. - «Բարեպաշտ են, ռազմաշունչ ու թշնամական խոսքի ազատության նկատմամբ»:

Թուրքիայի 23 քաղաքների 1800 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, 40 տոկոսը համարում է, որ զինվորական ղեկավարությունը գերադասելի է ընտրվող կառավարությունից:
Հարցվածների 56 տոկոսը կարծում են, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն լուծել իր խնդիրները եւ միայն 29 տոկոսն է կարծում, որ հիմախնդիրներից շատերը կարող են լուծվել միայն Եվրամիությանը անդամակցելու դեպքում:

Հարցմամբ ընդգրկվածների 42 տոկոսը համարում է, որ զբոսաշրջությունը սպառնում է իրենց բարոյականությանը, 46 տոկոսը՝ որ օտարերկրացիները Թուրքիայում վտանգ են ներկայացնում ազգային մշակույթի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG