Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգի պատվիրակությունը


Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգի պատվիրակությունը՝ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը, Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Բարանովը:

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգի պատվիրակությունը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Ուրբաթ օրը պատվիրակությունը կայցելի Ցեղասպանության թանգարան, որտեղ տեղի կունենան պսակադրության եւ ծառատունկի արարողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG