Մատչելիության հղումներ

Ռուսներն ու վրացիները համակրում են իրենց նախագահներին


Համեմատական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով, Միխեիլ Սահակաշվիլին եւ Վլադիմիր Պուտինը վայելում են իրենց ժողովուրդների համակրանքը:

«Կովկասպրես» գործակալության տեղեկացմամբ, Վրաստանում եւ Ռուսաստանում հազարական մարդ ընդգրկած հարցումը նպատակ ուներ պարզել ԱՊՀ 12 երկրների նախագահների նկատմամբ ռուսների եւ վրացիների վերաբերմունքը: Հարցված վրացիների 64 տոկոսը համակրում է Միխեիլ Սահակաշվիլուն: 61 տոկոսը ձայն են տվել հօգուտ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, 49 տոկոսը՝ հօգուտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, 29-ական տոկոսը՝ հօգուտ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, 26 տոկոսը՝ հօգուտ Վլադիմիր Պուտինի: Հարցված վրացիների 15 տոկոսի համակրանքին է արժանացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վրացիները չեն վստահում Ղրղըզստանի նախագահ Բակիեւին եւ Թուրքմենստանի նախագահ Նիյազովին:

Ռուսաստանում երկրի նախագահը վայելում է հարցվածների
86 տոկոսի համակրանքը: Ռուսաստանցիների 56 տոկոսը պաշտպանում է Լուկաշենկոյին, 54 տոկոսը՝ Նազարբաեւին: Վրաստանի եւ Ուկրաինային նախագահներին համակրում է հարցված ռուսների համապատասխանաբար 5 եւ 8 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG