Մատչելիության հղումներ

Ներկայացվեց «Երիտասարդության ազգային զեկույցը»


Երիտասարդների 40 տոկոսը նշում է, որ մոտակա երկու տարիներին իրեն կբավարարի 45 հազար դրամ աշխատավարձը:

Ինչ վերաբերում է ամուսնությանը, ապա երիտասարդ տղամարդկանց ամուսնության լավագույն տարիքը համարվում է 21-֊30 տարեկանը, իսկ աղջիկների համար՝ 17֊-25֊-ը:

Երիտասարդների մեծ մասը ցանկանում է ունենալ 2-֊4 երեխա: Սա, ըստ մասնագետների գնահատականների, կարող է ապագայում լուրջ ժողովրդագրական խնդիրներ հարուցել: Երիտասարդության 77 տոկոսը ցանկանում է հնարավորության դեպքում մեկնել արտերկիր:

Հոգեւոր-մշակութային ոլորտի մասին խոսելիս՝ փորձագետ Պարգեւ Բարսեղյանը նշեց, որ «խորհրդային տարիների համեմատ մեծացել է երիտասարդների հետաքրքրությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»:

Հարցված երիտասարդների 1,1 տոկոսն իրեն հիվանդ է համարում, իսկ 43,5 տոկոսը գտնում է, որ ինքը լիովին առողջ է: Բացի այդ, երիտասարդների 50 տոկոսը բժիշկներին չի վստահում:

Ազգային զեկույցը քննարկվեց երեկ Երեւանի պետական համալսարանում մեկնարկած «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» երիտասարդական համաժողովի շրջանակներում: Այն հիմնված է պաշտոնական տվյալների եւ սոցիոլոգիական հարցումների վրա: Հարցվել է 1050 երիտասարդ՝ հանրապետության ողջ տարածքում: Յուրաքանչյուր հարցված լրացրել է 178 հարց պարունակող հարցաթերթիկ:

Ազգային զեկույցը հոկտեմբերի 7֊-ին կքննարկվի կառավարության կողմից եւ ընդունվելու դեպքում Հայաստանը տարածաշրջանում կդառնա նման փաստաթուղթ ունեցող առաջին երկիրը:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG