Մատչելիության հղումներ

Պուտինը եւ Սահակաշվիլին համաձայնել են համատեղ աշխատել՝ «սառեցված հակամարտությունների» կարգավորման նպատակով


Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Միխեիլ Սահակաշվիլին անցած գիշեր Սանկտ-Պետերբուրգում շուրջ երկու ժամ տեւած բանակցությունների արդյունքներով ցանկություն են հայտնել համատեղ աշխատել՝ «սառեցված հակամարտությունների» կարգավորման նպատակով:

«Մենք պայմանավորվեցինք բարելավել համագործակցության մեխանիզմները: Խոսել ենք «սառեցված հակամարտությունների» մասին: Այդ խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել, բայց կա ցանկություն աշխատել դրանց կարգավորման ուղղությամբ», - ըստ «Ինտերֆաքս»-ի, համատեղ ասուլիսում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Միխեիլ Սահակաշվիլին, ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը, նշել է, որ քննարկված հարցերի մեծ մասը չլուծված են մնացել:

«Վրաստանը փոքր, գեղեցիկ երկիր է, եւ ավելի լավ է այն հանգիստ թողնել», - հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով. - «Մենք այլեւս տալու բան չունենք, ոչ ոք աբխազական կամ օսական տարածքի մետր անգամ չի ստանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG