Մատչելիության հղումներ

Գողերն էլ են երբեմն ամաչում…


Չանցած մի քանի օր նույն շենքն է մտնում նույն դիմակավոր անձնավորությունը եւ, մի տոպրակ թողնելով, հեռանում: Երբ տեղի աշխատողները բացում են պայուսակը, ապշում են՝ պայուսակի մեջ գողացված փողն է եղել, դեռ մի 10000 իեն էլ ավելի: Հետագայում ոստիկանություն է ներկայանում 33-ամյա Քենձի Միցուիսին եւ հայտնում, որ կողոպտիչը հենց ինքն է եղել եւ այդ քայլին դիմել է այն պատճառով, որ իրեն փող է պետք եղել:

Հայ վերլուծաբանները հարց են տալիս՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե երկիրը թալանած եւ թալանող մարդիկ, եթե այդպիսիք, իհարկե, կան, մի օր որոշեն իրենց կողոպտածը վերադարձնել պետությանը: «Բյուջեի ճեղքվածքի մասին մի քանի տարի շարունակ հնարավոր կլիներ մոռանալ», - եզրակացնում են մեկնաբանները:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG