Մատչելիության հղումներ

Երբ սիրտն է խոսում…


«Այն ամենը, ինչ կա սրտում, շատ խորն է, եւ շատ հաճախ չես կարողանում արտահայտել խոսքերով, հայացքն ու շարժումն են փոխարինում խոսքերին: Մենք խոսելու ենք ցեղասպանություն երեւույթի մասին, սակայն՝ ոչ ընդունված մեկնաբանմամբ, այլ խոսքի, պարի, շարժումների եւ Շուշանիկ անունով մի աղջկա կյանքի պատմության միջոցով», - ասում է «Նանե» եւ «Փոքրիկ նանեներ» պարային համույթների գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպալյանը:

Գլխավոր հերոսուհու՝ Շուշանիկի կերպարը ներկայացնելու է 13֊-ամյա Օֆելյան, ով արդեն 7 տարի է, ինչ պարում է «Նանե»-ի կազմում: Երկար փնտրտուքից հետո ընտրությունը կանգ է առել կորեական արյուն ու արտաքին ունեցող հենց այս հայուհու վրա:

«Օֆելյայի հայրը հայ է, իսկ մայրը կորեացի, ու թեեւ նա չունի կլոր աչքեր ու լոշտո ականջներ, ինչպես սցենարում է, միեւնույն է, նա իսկական Շուշանիկ է», - ասում է սցենարի եւ բեմադրության հեղինակ Նարինե Տոպալյանը:

«Երբ սիրտն է խոսում» համերգ-ներկայացման հերոսների թվում են նաեւ «Եվրատեսիլ»֊-ում Հայաստանը ներկայացրած երգիչ Անդրեն, Պարի պետական անսամբլի մենակատար Սրբուհի Բաբայանը եւ Արգենտինայից ժամանած պատվավոր հյուրը՝ Գուստավո Սարատեն:

«Պարը սահման չի ճանաչում». սրանում եւս մեկ անգամ համոզվել է Նարինե Տոպալյանը, երբ դիտել է Գուստավո Սարատեի «Ծիրանի ծառ» բեմադրությունը՝ արված հենց այս ներկայացման համար:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG