Կալմիկիայի խորհրդարանն այսօր իր արտահերթ նստաշրջանում զրկեց Լեւոն Չախմախչյանին Ռուսաստանի Դաշնության խորմրդի սենատորի լիազորություններից:
Ռուսաստանյան հեռուստատեսությունը ցույց էր տվել, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները Չախմախչյանի պայուսակում 300 հազար դոլար հայտնաբերում: Ըստ իրավապահների, այդ գումարը ընկերություններից մեկից ստացած կաշառք է:
Չախմախչյանը պնդում է, թե ձեռք չի տվել ոչ պայուսակին, ոչ փողին: Այս շաբաթ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ գումարն, իրոք, հայտնաբերվել է ոչ թե Չախմախչյանի, այլ նրան ուղեկցող երկու անձերին մեկի մոտ:
Այս շաբաթ Դաշնության խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտարարել էր, որ «եթե Կալմիկիայի խորհրդարանը զրվի Չախմախչյանին սենատորի պարտականություններից, Դաշնության խորհուրդը հունիսի 23-֊ին կքննարկի նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը»: