Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Բրյուսելում կքննարկի ՆԱՏՕ-Հայաստան ծրագրի կատարման ընթացքը


Հաջորդ շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Բրյուսելում կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի ընթացքը:

Ըստ պաշտպանության նախարարության մամլո ծառայության, քննարկումը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում:

Հայաստանի պաշտպանության նախարարը շաբաթվա ընթացքում կհանդիպի նաեւ իր բելգիացի պաշտոնակցի հետ, կայցելի Բելգիայի ռազմական թագավորական դպրոց:

Հունիսի 15-ին Սերժ Սարգսյանը Բրյուսելից կժամանի Լիտվա, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարությոէանը, ինչպես նա կայցելի զինվորական ստորաբաժանումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG