Մատչելիության հղումներ

Մոհամադ Հաֆիզ. «Պակիստանը շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին»


Բաքվում Պակիստանի դեսպան Մոհամադ Հաֆիզնայսօր այցելել է Հայաստանին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջան, որտեղ մեկ անգամ եւս վերահաստատել է պաշտոնական Իսլամաբադի տեսակետը հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Դիվանագետի խոսքով՝ Պակիստանը միջազգային կառույցներում աջակցում է Ադրբեջանին: «Մեր երկիրը որեւէ հարաբերություն չի պահպանում Ադրբեջանի տարածքը զավթած Հայաստանի հետ», - ասել է Պակիստանի դեպանը, հավելելով՝ «Մենք Հայաստանի հետ չունենք ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական եւ ոչ էլ տնտեսական հարաբերություններ, որովհետեւ շարունակում ենք մնալ Ադրբեջանի կողքին»:


Գեւորգ Ստամբոցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG