Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի արտգործանախար Գեորգի Պետրոսյանը՝ Լիբանանում


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից, նախարար Գեորգի Պետրոսյանը հունիսի 1-ից 8-ը Լիբանան է մեկնել աշխատանքային այցով, որի շրջանակներում հանդիպել է Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հետ:

Հանդիպման մանրամասների վերաբերյալ Լիբանանի նախագահի պաշտոնական էջում տեղակայված հաղորդագրության համաձայն՝ «Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի վերաբնակեցման խնդիրը»:

Գեորգի Պետրոսյանը այսօր Լիբանանից կվերադառնա Ստեփանակերտ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG