Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հակամարտությունը կարգավորվելու է միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա»


«Համոզված եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվելու է միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա», - ամերիկյան NBC հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Պատասխանելով հակամարտության կարգավորման ժամկետների մասին հարցին, Ալիեւը նշել է, թե «դժվար է խոսել կարգավորման ժամկետների մասին, քանի որ դա կախված է ոչ միայն Ադրբեջանից»:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, բացառությամբ Հայաստանի, բոլոր երկրների, միջազգային հանրության եւ ՄԱԿ-ի կողմից», - ասել է Իլհամ Ալիեւը:

«Մենք երբեք չենք համաձայնի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատմանը կամ անկախության հռչակմանը: Մենք կարող ենք Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին տրամադրել ինքնավարության՝ աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր կարգավիճակը», - հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ ավելացրել. - «Սակայն կրկին նշեմ, որ այս ամենը կարող է լինել միայն եւ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մեր տարածքներից Հայաստանի օկուպացիոն զորքերի անհապաղ դուրսբերումը՝ ցանկալի խաղաղ կարգավորման նախապայմանն է»:

Նա շեշտել է, թե միջազգային հանրությունը խորհուրդ է տալիս ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, եւ Ադրբեջանը 10 տարուց ավելի բանակցություններ է վարում: «Մեր երկրին խորհուրդ է տրվում չենթադրել ռազմական ճանապարհ: Մենք գտնում ենք, որ քանի դեռ կա վեճը կամ հակամարտությունը հաղաղ լուծելու հնարավորորթյուն, պետք է միջեւ վերջին պահը ընթանալ այդ ուղղությամբ», - նշել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG