Մատչելիության հղումներ

Արիֆ Յունուսով. «Հայաստանյան եւ ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն խաղաղության»


Ադրբեջանում շարունակում են մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպման արդյունքները: Վերլուծաբան Արիֆ Յունուսովի համոզմամբ, Բուխարեստում տեղի ունեցածը «ակնհայտ ձախողում էր», ինչի ամենավառ ապացույցը, ըստ քաղաքագետի, Սթիվեն Մաննի սպասվող հեռացումն է Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից:

«Քանի որ Սթիվեն Մաննը ամենավառ կերպարն է, գլխավոր բանակցողն է ամերիկյան կողմից, եւ նրա հետ լուրջ հույսեր էին կապված, ուստի նրա նոր նշանակումը միանշանակորեն վկայում է, որ բանակցային գործընթացում ամերիկյան առաքելությունը ձախողված է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց Արիֆ Յունուսովը:

Նրա համոզմամբ, 2006 թվականին բանակցություններում լուրջ առաջընթաց արձանագրելու հնարավորությունները այլեւս սպառված են, իսկ թե երբ կլինի ակտիվ բանակցությունների հաջորդ փուլը՝ «դժվար է ասել»:

Մեկ իրողություն, սակայն, Արիֆ Յունուսովի համար ակնհայտ է` ադրբեջանական ու հայկական հասարակությունները առայժմ պատրաստ չեն խաղաղության. - «Ո’չ հայ հասարակության ու ժողովրդի, ո’չ էլ ադրբեջանցիների մոտ խաղաղ հարաբերություններ հաստատելու ցանկություն չկա»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG