Մատչելիության հղումներ

Մուսա Գուլիեւ. «Հարազատներիս գերեզմանները Սիսիանում չկային»


Ադրբեջանցի պատգամավոր Մուսա Գուլիեւը, որը երեկ այցելել է իր ծննդավայրը՝ Սիսիանը, այսօր հայտնել է, որ չի գտել այնտեղ իր հարազատների գերեզմանները:

«Գերեզմանները չկային: Իմ նախնիներն էին այնտեղ ապրում, այնտեղ էին թաղված քեռիս, տատիկս, պապիկս, հայրս»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Մուսա Գուլիեւը, ով Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 27-֊րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Նրա վկայությամբ, Սիսիանում նրա վրա հատկապես ազդել էր «մարդկանց խեղճությունը»: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ իր հարազատ գյուղում որեւէ մեկին չի ճանաչել, բայց հարեւան գյուղում թե' ինքն է ծանոթներ գտել, թե' իրեն են ճանաչել, եւ մարդկային առումով լավ է զգացել:

Այսօր Երեւանում սկսված Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում է ադրբեջանցի երկու պատգամավոր:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG