Մատչելիության հղումներ

Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեն՝ դեկտեմբերի 10-֊ին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով սահմանադրական հանրաքվեն նշանակվելու է դեկտեմբերի 10-֊ին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Ղարաբաղի խորհրդարանի փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցը:

Նրա վկայությամբ՝ հունիսի 15-֊ին նախագահը Սահմանադրության նախագիծը կհանձնի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին, իսկ փաստաթղթի քննարկումը կսկսվի սեպտեմբերին:

Մինչեւ այժմ Լեռնային Ղարաբաղը Սահմանադրություն չունի:

1991 թվականի դեկտեմբերի 10֊-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG