Մատչելիության հղումներ

2008 թվականին Ադրբեջանը կսկսի գազի արտահանումը


Ինչպես այսօր հայտնել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը, 2008 թվականին Ադրբեջանն առաջին անգամ կսկսի գազ արտահանել:

Գազի արտահանումը հնարավոր կդառնա Շահ-Դենիզ գազային հանքավայրի շահագործման եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության ավարտի շնորհիվ: Մինչեւ 2008 թվականի վերջը Ադրբեջանը գազ կմատակարարի Վրաստանին եւ Թուրքիային:

«Մեր երկարաժամկետ նպատակն է՝ գազը հասցնել ոչ միայն Թուրքիա, այլեւ Եվրոպա», - ասել է Նաթիկ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG