Մատչելիության հղումներ

Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային մրցույթը


Այս տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվում էր մինչեւ 30 տարեկան թավջութակահարների շրջանում: Երեկ երեկոյան հեղինակավար ժյուրին՝ Տիգրան Մանսուրյանի գլխավորությամբ հրապարակեց երեք փուլով անցած մրցույթի արդյունքները: Առաջին մրցանակի եւ 15 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգեւի արժանացավ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող, 17-ամյա Նարեկ Հախնազարյանը:

Երկորդ մրցանակը կիսել են Թուրքիան ներկայացնող ազգությամբ ուզբեկ Ինդիրա Ռահմատուլան եւ Լավիայի ներկայացուցի Ռուսլան Վիլենսկցին (նրանք կկիսեն նաեւ 10 հազար դոլար դրամական պարգեւը): Երրորդ մրցականը եւ 5 հազար դոլար պարգեւը կկիսեն Փարիզի կոնսերվատորիայի ուսանող Սերգեյ Կոսեմյանն ու Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող Տիգրան Մուրադյանը:

2 հազարական դոլար կստանան մրցույթի 3-րդ փուլ անցած բոլոր մասնակիցները:

Այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում մեծ կոմպոզիտորի շիրիմին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել ոչ միայն Արամ Խաչատրյանի հարազատներն ու մտերիմները, այլեւ ժյուրիի անդամներն ու մասնակիցները:

Տիգրան Մանսուրյանը խոստովանեց, որ ընտրություն կատարելը շատ դժվար էր, քանի որ «բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների էին մասնակցում մրցույթին». - «Աշխատեցինք, որ լինի արդար, բայց արվեստի հարցում մի նրբություն կա. եթե գնահատում ես, պետք է ընդունել նաեւ ժամանակի դատը: Ժամանակն էլ քեզ, քո գնահատականին է գնահատական տալու»:

Առաջին մրցանակի արժանացած Նարեկ Հախնազարյանին Մանսուրյանը բնորոշեց որպես «հրաշալի թավջութակահար», որը այսօր «իրար հետեւից մրցանակներ է շահում»:

«Չափազանց գոհ եմ մրցույթի ընթացքից եւ արդյունքներից», - պանթեոնում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նախաձեռնող ու կազմակերպիչ, Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը: - «Տեսնում եմ, որ մեր մրցույթը տարեցտարի ուժ է հավաքում»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG