Մատչելիության հղումներ

Ադրբեջանական նավթով բեռնված առաջին նավն ուղեւորվեց Իտալիա


Այսօր ադրբեջանական նավթով բեռնված առաջին նավը Ջեյհան թուրքական նավահանգստից ուղեւորվեց դեպի Սավոնա իտալական քաղաքը:

Բրիտանական նավթատար նավը առաջինն է Եվրոպա հասցնելու Բաքու-֊Թբիլիսի-֊Ջեյհան նավթամուղով Միջերկրական ծովի ափ հասցված ադրբեջանական նավթը:

«Բոփաշ» թուրքական ընկերության ներկայացուցիչ Գեկմեն Չոլոգլուի վկայությամբ՝ նավի բեռնման ընթացքում, որն ավարտվել է երեկ երեկոյան, որեւէ խնդիր չի ծագել:

Ինչպես հաղորդում ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, Թուրքիան տարեկան 300 միլիոն դոլարի եկամուտ կստանա ադրբեջանական նավթի տարանցումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG