Մատչելիության հղումներ

Շախմատի տանը սպասում են հաղթողներին


Հիմա ժամանակն է վերլուծելու կատարվածը: Շախմատի տան փոխտնօրեն Վրեժ Օրդյանի հեռախոսն էլ չի լռում՝ զանգահարում ու շնորհավորում են անգամ սփյուռքից. - «Տեսնել էր պետք երեկ այստեղ հավաքված լաց լինող երկրպագուներին, երբ հայտարարվեց մեր հաղթանակը»:

Վրեժ Օրդյանի խոսքով, հաղթանակն այնքան էլ մեծ անակնկալ չի եղել. Թուրին մեկնելուց առաջ հայաստանցիները «արծաթ»-֊ի հույսեր են ունեցել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հավաքականի անդամների փորձառությունն ու կոչումները:

Շախմատի տան փոխտնօրենի վստահեցմամբ, հաղթանակը հատկապես կապվում է պետական ուշադրության հետ: Նրա խոսքով՝ գոնե վերջին տարիներին իրենք ոչնչի պակաս չեն զգում: Ի դեպ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հավաքականի բոլոր անդամներին հաղթանակի դեպքում խոստացել էր 10 հազարական եվրո:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG