Մատչելիության հղումներ

Երեւանում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը


Վաղը Երեւանում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 27-֊րդ լիագումար նիստը:

Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչները Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին կդիմավորեն հայ֊-վրացական սահմանին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց խորհրդարանի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը: Նրա վկայությամբ՝ Ադրբեջանից երկու պատվիրակ է ժամանելու Երեւան:

Երեւանյան նիստում, որը կտեւի մինչեւ հունիսի 8֊ը, տեղի կունենա վեհաժողովի նախագահության ռոտացիա՝ Հայաստանի խորհրդարանը նախագահությունը կփոխանցի Ադրբեջանի Միլլի մեջլիսին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG