Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրագործել է իր ինքնորոշման իրավունքը»


Այսօր Սեւծովյան համագործակցության ֆորումում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիմնական շեշտադրումներն անելով Ղարաբաղյան խնդրի վրա:

Հայաստանի նախագահը ելույթի սկզբում շեշտեց սեւծովյան տարածաշրջանի կարեւորությունը՝ հնչեցնելով Հայաստանի ցանկությունը մասնակցել բոլոր ծրագրերին: Հայաստանի նախագահի ելույթի հիմնական մեխը, սակայն, Ղարաբաղն էր:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրագործել է իր ինքնորոշման իրավունքը: Դա արվել է միջազգային օրենքի համաձայն», - ասաց Քոչարյանը: - «Հանրաքվեի արդյունքները հետագայում պաշտպանվեցին պատերազմում, որը պարտադրվել էր այդ ժողովրդին: Շուրջ 15 տարի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել անկախության իր իրավունքը: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտության կա Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ ինտեգրել միջազգային հանրության հետ»:

Հայաստանի նախագահից անմիջապես հետո ելույթ ունեցավ Իլհամ Ալիեւը՝ հայտարարելով, թե Ադրբեջանը ոչ մի դեպքում «չի զիջի իր տարածքային ամբողջականության հարցում». - «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է բոլորի կողմից եւ այն չի կարող բանակցությունների հարց լինեն»:

Ելույթներից հետո նախագահները ուղեւորվեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ տեղի է ունենալու նրանց հաջորդ հանդիպումը:


Հրայր Թամրազյան, Բուխարեստ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG