Կիրակի օրը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը: Այս տարվա ընթացքում երկրորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ Ռումինիայում Լեհաստանի դեսպանատանը, ավարտվեց Երեւանի ժամանակով կեսգիշերից մի փոքր անց: Այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հեռացան դեսպանատան շենքից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մնացին եւ բանակցեցին առանձին եւս մեկ ժամ:
«Նախագահները հանդիպեցին երկուեւկես ժամ: Դա հարցերի մանրամասն քննարկում էր: Այնուհետեւ նախագահները հանդիպեցին համանախագահներին՝ շուրջ 45 րոպե: Մենք չմշակված ծրագիր ունենք հանդիպելու նաեւ վաղը: Բանակցություններում լավ մթնոլորտ էր տիրում: Կրկնեմ, լավ մթնոլորտ եւ մանրամասն քննարկում: Տեսնենք, թե հետո ինչ կլինի», - բանակցությունների ավարտին «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:
Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, պատասխանելով հարցին, թե ինչպես կհամեմատի այս բանակցությունները Ռամբույեի հետ, ասաց՝ - «Կարծում եմ, որ սա լիովին այլ կարգի հանդիպում էր, իսկ մթնոլորտը միշտ էլ լավ է եղել»:
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել կայացած բանակցությունները՝ նշելով, թե «մամուլի հետ խոսելու համաձայնություն չկա», այդ պատճառով հարմար չէ, որ ինքը մեկնաբանություններ անի:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդհանրապես չցանկացավ խոսել լրագրողների հետ:
Հրայր Թամրազյան, Բուխարեստ