Մատչելիության հղումներ

Հայ Ձմեռ պապը աշխատում է ողջ տարվա ընթացքում


Կիրակոսյանների բազմանդամ ընտանիքին նման նվեր են մատուցել Թատերական ինստիտուտի Սոս Սարգսյանի ղեկավարած դերասանական 3-րդ կուրսի ուսանողները՝ «Ղողանջ անլռելի» ներկայացումից գոյացած գումարը փոխանցելով «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամին:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանն ասում է, որ այս ակցիան կարեւոր է այնքանով, որ դրա հեղինակներն ու իրականացնողները երիտասարդներն են:

«Երիտասրդները որոշել են օգնել եւ իրենք էլ ընտրել են ֆորմատը: Սկզբում մտածում էին ուղղակի դրամահավաք իրականացնել, սակայն հետո որոշեցին գործի դնել իրենց մասնագիտական ունակությունները», - ասում է Արմինե Պետրոսյանը:

Արդեն երեք տարի Armenianow ինտերնետային շաբաթաթերթը նախաձեռնում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ակցիան, որի նպատակն է զանգվածային լրատվամիջոցների միջոցով ներկայացնել Հայաստանում եւ Արցախում ապրող անապահով ընտանիքներին եւ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին օգնություն ցույց տալ նրանց: Արմինե Պետրոսյանն ասում է, որ իրենք յուրաքանչյուր տարի կարողանում են օգնել մոտ 15 կարիքավոր ընտանիքների:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG