Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի խորհրդարանը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը


«Եթե հայկական կողմը դիմի Հարավային Օսիայի հանրապետությանը, մեր խորհրդարանը պատրաստ է ճանաչել անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանությունը», - Մոսկվայում այսօր հայտարարել է Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Կոկոյտին նշել է, թե «Վրաստանում 1989-1992 թվականներին հարավային օսերի ցեղասպանության մասին հռչակագրի» (Հարավային Օսիայի խորհրդարանի կողմից ընդունվել է ապրիլի 26-ին) նախապատրաստման եւ ընդունման ընթացքում ուսումնասիրվել են նաեւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ կապված ողբերգական իրադարձությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG