Մատչելիության հղումներ

Եգիպտոսում արգելվել է «Դա Վինչիի ծածկագիրը»


ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի փոխանցմամբ՝ պաշտոնական արգելքը կապված է այն բանի հետ, որ կառավարությունը չի ցանկանում վիրավորել առաջին քրիստոնյա եգիպտացիների ժառանգներին՝ ղպտիներին, որոնք կազմում են այսօրվա Եգիպտոսի բնակչության 9 տոկոսը:

Փորձագետների ամենահամեստ հաշվարկներով, «Դա Վինչիի ծածկագիրը» կարող էր Եգիպտոսի կինոթատրոններին շուրջ կես միլիոն դոլարի եկամուտ բերել:

Վերջին օրերին մեծ աղմուկ առաջացրած կինոնկարը արգելվել է նաեւ մի շարք այլ երկրներում:

Թեեւ Հայ առաքելական եկեղեցին եւս կոչ է արել դադարեցնել այս ֆիլմի ցուցադրումը եւ այն համարել է «անարգանք քրիստոնեական եկեղեցու հանդեպ», այսօր էլ «Դա Վինչիի ծածկագիրը» երեւանյան կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի շարքում է:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG