Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Ռուսաստանի գլխավոր դատախազը


«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, այսօր պաշտոնից ազատել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովին:

Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ նախօրեին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջարկություն մտցրել պաշտոնից ազատել Ուստինովին: Ուրբաթ առավոտյան հարցը դրվել է քննարկման, եւ Դաշնության խորհուրդը քվեարկությամբ ընդունել է նախագահի առաջարկությունը:

Միրոնովի խոսքերով, գլխավոր դատախազը պաշտոնից ազատվել է «սեփական դիմումի հիման վրա»:

Անցած շաբաթ Ուստինովը հայտարարել էր, թե մոտ ապագայում մի քանի քրեական գործեր են հարուցվելու կոռուպցիայի ոլորտում: «Կոռուպցիան Ռուսաստանում եղել է եւ կա, եւ գլխավոր դատախազությունը ակտիվ պայքար է մղելու դրա դեմ», - հայտարարել էր նա:

«Այս պաշտոնանկությունը արտաքուստ անսպասելի է թվում, բայց, հավանաբար, լուրջ պատճառներ են եղել, որ նախագահը դիմել է այս քայլին», - այդ առնչությամբ ասել է Պետական դումային փոխխոսնակ Լյուբով Սլիսկան:

Անանուն աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ արդեն նախկին գլխավոր դատախազին, «ըստ որոշ տեղեկությունների, առաջարկվելու է Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG