Մատչելիության հղումներ

Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Գերմանիա՝ դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային օրակարգում առայժմ չկան հունիսի սկզբին մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու նպատակով Գերմանիա մեկնելու ծրագրեր:

«Առայժմ ծրագրված չէ: Կարծում եմ, եթե Հայաստանի հավաքականը ինչ-որ մի օր մասնակցնի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, վստահաբար, Հայաստանի նախագահը, ով էլ լինի, ներկա կլինի եւ կդիտի խաղերը», - հավելեց Սողոմոնյանը:

Իրանի հավաքականը, ինչպես այդեն հայտնել ենք, մասնակցելու է, եւ կարելի էր ենթադրել, թե Իրանի նախագահը կցանկանա իր ներկայությամբ ոգեւորել իրանցի ֆուտբոլիստներին: Սակայն, Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ անընդունելի են համարում նախագահ Ահմադինեջադի ներկայությունը պատվավոր հյուրերի տրիբունայում եւ պահանջում են Եվրամիության ղեկավարությունից պաշտոնապես արգելել Իրանի նախագահի մուտքը Գերմանիայի տարածք:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG