Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Մոլդովայից


ԵԱՀԿ-ն պատրաստ է 10 միլիոն եվրո հակացնել Մոլդովայի տարածքից ռուսաստանյան զորքերը դուրս բերելու համար՝ առաջարկելով դրանք փոխարինել միջազգային ուժերով:

Չորեքշաբթի օրը Քիշնեւում նման հայտարարություն է արել, ըստ «Ինտերֆաքս»-ի, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը:

«Այդ գումարը կա ԵԱՀԿ բյուջեում եւ կարող է հատկացվել: Դա լիովին բավական է երեք ամսում ռուսաստանյան զորքերի դուրսբերումը ավարտելու համար: Դա լիովին իրագործելի է, սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի ընդունում ԵԱՀԿ 1999 թվականի ստամբուլյան գագաթնաժողովի պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Կարել դե Գուխտը:

ԵԱՀԿ գործող նախագահը առաջարկել է Մերձդնեստրում ռուսաստանցի խաղաղապահներին փոխարինել միջազգային ուժերով:

«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Մերձդնեստրից, այդ թվում՝ խաղաղապահ ուժերը: Դրանք պետք է փոխարինվեն միջազգային մանդատով խաղաղապահներով, որոնք կարող են իրականացնել մոլդովա-ուկրաինական սահմանի մերձդնեստրյան հատվածի, ինչպես նաեւ զինամթերքի պահեստների մոնիթորինգ», - նշել է դե Գուխտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG