Մատչելիության հղումներ

Չծխող զինվորականներին՝ 1000 դրամ


Այսօր Հայաստանի կառավարությունը որոշել է չծխող զինվորականներին այսուհետ ամսական տրամադրել 1000 դրամ:

Ինչպես նշված է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զինծառայողներից շատերը չեն ծխում եւ հրաժարվում են սահմանված քանակով ծխախոտ ստանալուց:

Այս խնդիրը լուծելու, ինչպես նաեւ զինծառայողների շրջանում չծխելը խրախուսելու նպատակով կառավարությունը չծխողների համար փոխհատուցման չափը սահմանել է ամսական 1000 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG