Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել, բայց չի հրաժարվի ուրանի հարստացումից


Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին հայտարարել է այսօր, թե պատրաստ է բանակցել ԱՄՆ֊-ի հետ, բայց չի հրաժարվի ուրանի հարստացումից:

Երեկ ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ասել էր, որ ԱՄՆ֊ը եվրոպական երկրների հետ համատեղ կարող է բանակցել Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացումից:

«Ռայսի հայտարարությունը որեւէ նոր բան չի պարունակում, այնտեղ միջուկային խնդրի նոր կամ տրամաբանական լուծում չկա»,֊ - ասել է Իրանի արտգործնախարարը:

Մոթթաքիի այս մեկնաբանությունները հնչել են Վիեննայում այսօր կայանալիք հանդիպման նախօրեին: ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները եւ Գերմանիան Ավստրիայի մայրաքաղաքում երեկոյան քննարկելու են Իրանի միջուկային ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG