Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի սրճարանների «փոքրիկ իշխանը»


Ամեն վաճառքից, ինչպես ինքն է ասում, մի քանի հարյուր դրամ է վաստակում: Հենց այդ մի քանի հարյուր դրամով էլ ապրում են: Մանկությունից տղան վառ հիշողություններ չունի՝ երբ 2֊ ամսական էր, նրան լքել էր մայրը: Այդ օրվանից տղայի խնամքով հայրն է զբաղվել, սակայն հետագայում կորցրել է աշխատանքը, գամվել անկողնուն: «Հիմա էլ ես եմ օգնում հայրիկիս», - ասում է Կարենը:

Սեփական հացը Կարենը վաղուց է սկսել վաստակել. մի քանի տարի Էջմիածնի եկեղեցիների մոտակայքում է առեւտուր արել: Տեղի ոստիկաններին, սակայն, տղան, չգիտես ինչու, դուր չի եկել, մի քանի անգամ ծեծել են, սպառնացել, ուշադրություն չեն դարձրել ո'չ տղայի խոսքերին, ո'չ էլ թույլ առողջությանը: «Երիկամներս արդեն երկու անգամ վիրահատել են»,֊ - ասում է Կարենը.

Ոստիկանների հարվածներից ու հայհոյանքներից խուսափելու համար Կարենը որոշել է փոխել աշխատանքը. հիմա ամեն օր ստիպված է կտրել֊անցնել Էջմիածին-Երեւան ճանապարհը: «Այլ ելք չունեմ», - ասում է տղան:

«Ինձ 6 անգամ ոստիկանները բռնել են, վերջին անգամ մայիսի 3-ին, իբր, մտել եմ տաճար ու մուրացել Պուտինի օգնականներից»:

Տղային այս դեպքն ամենից շատ է վիրավորել: «Ես երբեք մուրացկանություն չեմ արել ու չեմ էլ անի»,֊ - տարիներ առաջ խոստացել է Կարենն ինքն իրեն ու հորը: «Ավելի լավ է սոված մնամ, բայց չեմ մուրա: Ես մենակ վաճառում եմ, եթե ապրանք չեմ ունեցել վաճառելու, մնացել եմ տունը, բայց մուրացկանություն չեմ արել»:

Կարենը երազում է լավ բժիշկ դառնալ, ասում է, որ ամենից շատ ուզում է բուժել հիվանդ հորը: Գիտի, որ երազանքն իրականություն դարձնելու համար պետք է լավ սովորել ու, ինչպես ինքն է ասում՝ լավ մարդ լինել: Սակայն հաճախ դասերից բացակայում է. առայժմ անհրաժեշտ է մայրաքաղաք գնալ ու հիվանդ հորը կերակրելու համար փող աշխատել:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG