Չորեքշաբթի օրը արտահերթ նիստում խորհրդարանը վերջին երկու տարվա մեջ երրորդ անգամ հետ ուղարկեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը, որը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ պետք է մտներ 2008-ի հունվարի 1-ից:
Հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի կարծիքով, դա բավարար ժամանակ էր, որպեսզի ֆիզիկական անձինք հասկանային իրենց պարտավորությունները. - «Եթե ամսական 500 հազար դրամից ավելի եկամուտ են ստանում, հայտարարագրեն իրենց եկամուտները ու ըստ այդմ վճարեն իրենց հարկերը»:
Օրենքը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց քվեարկության մասնակիցների թվի պակասի պատճառով:
«Հիմնականում չի քվեարկել «Ժողպատգամավոր» խմբակցությունը, «Օրինաց երկիր» խմբակցությունը», - ասաց Ալավերդյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ օրինագիծը տապալած պատգամավորները դեմ են կոռուպցիայի դեմ պայքարին, Ալավերդյանը արձագանքեց. - «Ես այդպիսի հայտարարություն չարեցի, իսկ այդպիսի ենթադրություն անելը, իհարկե, ձեր իրավունքն է: Ես էլ մտքում կարող եմ այդպիսի ենթադրություն անել»:
«Պետք է այդ խմբերի, խմբակցությունների պատգամավորների հետ աշխատենք, իմանանք [օրինագծին դեմ քվեարկելու] պատճառը», - ավելացրեց նա:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք ինքներս որպես պետական պաշտոնատար անձինք, պատգամավորներ դժվարանում ենք եկամուտների հայտարարագիր ներկայացնել... Այսօր իրոք մեր հասարակությունը պատրաստ չէ»:
Հեղինակներն այս օրենքը հնարավորինս շուտ՝ չորրորդ անգամ բերելու են խորհրդարան: Իսկ մինչ այս օրենքը չընդունվի, շարունակելու է գործել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը:
Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը, որ արտահերթ նիստի օրակարգում է, քննարկման կդրվի այսօր, իսկ երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը՝ վաղը:
Ռուզան Խաչատրյան