Մատչելիության հղումներ

Անդրե՝ «Զարմացած եմ, որ Թուրքիան իմ երգին 12 միավոր չի տվել»


Այն, որ Ֆինլանդիան կհաղթի իր ռոք երգով, կամ որ Լիտվան կգրավի 6-րդ տեղը, իսկ Կիպրոսը դուրս կմնա պայքարից, Անդրեի կարծիքով, ոչ ոք չէր կարող կանխատեսել:

Վերջին տարիներին «Եվրատեսիլ»-ում հաղթում էին կրակոտ երգերը, որտեղ օգտագործված էին նաեւ ազգային մեղեդիներ եւ կերպարներ: Այս տարվա արդյունքները, Անդրեի բնորոշմամբ, հեղափոխության պես նի բան էին: Սակայն, նրա խոսքերով, եթե ֆիններն արդեն 40 տարի փորձում են ներխուժել լավագույն տասնյակ, Հայաստանը դեռ առաջին փորձերն է կատարում:

Իսկ իր օգտին տված ձայները Անդրեի համար անակնկալ չէին: Նա կարծում է, որ իր օգտին քվեարկել են ոչ միայն արտերկրի մեր հայրենակիցները, այլեւ հենց տվյալ ազգի ներկայացուցիչները: Հունաստանում Անդրեն բավական ճանաչում է ձեռք բերել այդ մի քանի օրերի ընթացքում: Նա, սակայն, զարմացած է, որ Թուրքիան Հայաստանին տվել է ոչ թե բարձրագույն 12 միավոր, այլ ընդամենը 10:

«Մրցույթին ժամանած լրագրողներից շատերի կարծիքով, միայն եվրոպացիների աչքին բարեկիրթ եւ հանդուժող երեւալու համար Թուրքիան Հայաստանին 12 միավոր կտար, սակայն մենք էլ զարմացանք, երբ ընդամենը 10 միավոր տվեցին»,- ասաց Անդրեն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG