Մատչելիության հղումներ

«Սեւ արկղերի» վերծանումը կտեւի 1,5 - 2 ամիս


Ինչպես այսօր հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանումը կտեւի 1,5 - 2 ամիս:

Նախարարի վկայությամբ՝ ինքնագրիչների վերծանման ընթացքում հանձնաժողովը ստիպված է լինելու վերլուծել մոտ 300 բաղադրիչ:

Ըստ ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ի, Լեւիտինը ասել է, որ ինքնագրիչի վերծանման աշխատանքներում կներգրավվեն նաեւ հայ մասնագետներ, քանի որ խոսակցությունները հայերեն են եղել:

A320 ինքնաթիռի վթարի հետեւանքով մայիսի 3-֊ին զոհվել է 113 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG