«Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է եւ համարում է, որ դրա համար առայժմ հնարավորություններ կան», - Բաքվում մեկնարկած ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստում այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Աբիեւը նշել է, թե «օկուպացված տարածքներում կենտրոնացվում է չհաշվարկված ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի հսկայական խմբաքանակ, իրականացվում է ահաբեկիչների պատրաստում, զենքի եւ թմրանյութերի ապօրինի վաճառք»:
«Այս ամենը պայմաններ է ստեղծում ռիսկերի ավելացման, Հարավային Կովկասում պայթյունավտանգ իրավիճակի պահպանման համար», - ասել է նախարարը՝ շեշտելով. - «Ժամանակն է սկզբունքորեն անկողմնակալ դիրքորոշում որդեգրել՝ ճանաչել Հայաստանը որպես ագրեսոր երկիր եւ նրանից պահանջել կատարել միջազգային իրավունքի նորմերը եւ հեռանալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
«Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյան հետ, եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար Ադրբեջանը կօգտվի միջազգային իրավունքի բոլոր հնարավորություններից», - եզրափակել է Սաֆար Աբիեւը: