Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կոչ է արել իր անդամներին «ինտենսիվ երկխոսություն» սկսել Վրաստանի հետ


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը երեկ հայտարարագիր է ընդունել, որով կոչ է անում կազմակերպության անդամներին «ինտենսիվ երկխոսություն» սկսել Վրաստանի հետ այս տարվա ամռանը:

Ըստ դիտորդների, «ինտենսիվ երկխոսություն»-ը նախորդում է «անդամակցության գործողությունների ծրագրին», որն ի վերջո հանգեցնելու է Վրաստանի լիարժեք անդամակցությանը:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերն ասել է. - «ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան այնպիսի երկրների առջեւ, ինչպիսիք են Վրաստանը, Ալբանիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան, որոնք հույս ունեն անդամակցել ՆԱՏՕ-ին առաջիկա տարիներին»:

Միեւնույն ժամանակ «Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է, որ Սխեֆերն ասել է, թե «բանակցությունները պոտենցիալ անդամների հետ շարունակվում են, թեեւ ՆԱՏՕ-ն նոյեմբերին կայանալիք իր գագաթնաժողովում պաշտոնական հրավերներ չի ուղարկի Վրաստանին եւ Ադրբեջանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG