Մատչելիության հղումներ

Որքա՞ն է անհրաժեշտ ուսանողին երջանկության համար


Նրանք, ովքեր բնակվում են ուսման վայրին մոտ, ազատվում են ճանապարհածախսից, բայց ուսանողների մեծ մասը ամեն օր պարտաճանաչորեն օգտվում է արդեն հարազատ դարձած երթուղայինի կոնկրետ համարից: Միջինը ծախսվում է 300-֊600 դրամ:

Գումարի սպառման հաջորդ կետը բուֆետներն ու սրճարաններն են, որոնցից ուսանողներն օգտվում են դասամիջոցներին: Գնում են համեմատաբար էժան ու արագ սնունդ: Այս դեպքում ծախսվում է 200-֊600 դրամ:

Այս ծախսերը, ինչպես նաեւ այլ, ասենք՝ պատճենահանման համար անհրաժեշտ գումարը հաշվի առնելով, ուսանողին օրական անհրաժեշտ է 700֊-1000 դրամ:

Եթե արեւմտյան երկրներում սովորաբար չափահաս դառնալուց հետո երիտասարդն ինքն է իրեն անհրաժեշտ գումարը վաստակում, Հայաստանում ծնողները պարտավորված են զգում պահել երեխաներին՝ անկախ տարիքից:

Ըստ «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տվյալների, Հայաստանում այժմ աշխատանք ունի ուսանողության 4-8 տոկոսը: Ուսանողների համար աշխատանք գտնելը բարդանում է այն հանգամանքի հետ կապված, որ պահանջարկ ունեն հիմնականում փորձառու մասնագետները:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG