Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց ռուսաստանյան սպառազինության փոխադրման վերաբերյալ պայմանավորվածությունները


Ադրբեջանի խորհրդարանն այսօր վավերացրեց Վրաստանից դուրս բերվող ռուսաստանյան սպառազինության փոխադրման վերաբերյալ պայմանավորվածությունները:

Ըստ այդմ՝ առաջիկա երկու տարվա ընթացքում Վրաստանից դուրս բերվող ռուսաստանյան ռազմական բեռների ծավալները համաձայնեցնելու են Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, այսօր Ադրբեջան է ժամանելու երրորդ գնացքը, որը բեռնված է Ախալքալակի ռազմակայանից դուրս բերվող տեխնիկայով: Առաջին երկուսը Ադրբեջանի տարածքով անցել են ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG