Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը Անկարայում կքննարկի նաեւ իրադրությունը Հարավային Կովկասում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով վաղը ժամանելու է Անկարա, Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը:

Լավրովի երկօրյա այցի ընթացքում քննարկվելու են «կարեւոր տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, իրաքյան եւ մերձավորարեւելյան ճգնաժամերի կարգավորման հարցերը, Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, Կիպրոսի խնդիրը»,֊ - ասել է Կամինինը:

Ըստ նրա, կողմերը կնախապատրաստեն նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի առաջիկա այցը Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG