Մատչելիության հղումներ

Եվս մի սպանություն Մոսկվայի մերձակայքում


Մայիսի 25-ին ուշ երեկոյան մերձմոսկվյան Սոֆինո ավանի մոտակայքում ռուսաստանցի սափրագլուխների զոհ է դարձել 19-ամյա հայ երիտասարդ, Բաքվից փախստական Արթուր Սարդարյանը: Երիտասարդը Մոսկվայից գնացքով տուն էր վերադառնում Պուշկինո ավան:

«Վագոնում եղել է մոտ 20 մարդ: Ականատեսների վկայությամբ, հայ երիտասարդին հետապնդել են առնվազն 2 հոգի, որոնցից մեկը դանակով թիկունքից հարվածել է Արթուրի վզին, այնուհետեւ 5-6 հարված հասցրել կրծքի շրջանում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց փաստաբան Սիմոն Ծատուրյանը:

Փաստաբանի փոխանցմամբ, քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրի 105-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանություն ազգամիջյան հողի վրա:

«Բացի այդ, ականատեսների վկայությամբ, մարդասպանները վանկարկել են «Կեցցե’ Ռուսաստանը»: Հանցագործներին դեռ չեն հայտնաբերել: Վագոնում գնտվող մարդիկ որեւէ կերպ չեն միջամտել, սակայն ականատեսներից մեկը եղել է հեռուստաընկերություններից մեկի աշխատակից, ով եւ կատարվածի մասին հայտնել է ոստիկանություն: Նա գործով անցնող հիմնական վկան է», - հայտնեց Սիմոն Ծատուրյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG