Մատչելիության հղումներ

Միայն ապրիլին Թուրքիա է այցելել 1,37 միլիոն զբոսաշրջիկ


Ինչպես հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը, այս տարվա ապրիլին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է մոտ 2 տոկոսով եւ կազմել 1,37 միլիոն մարդ:

Անցած տարի Թուրքիա է այցելել ավելի քան 21 միլիոն զբոսաշրջիկ:

Թուրքիայի կառավարությունը, «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, մտադիր է 2010 թվականին զբոսաշրջիկների թիվը հասցնել 30 միլիոնի եւ զբոսաշրջությունից ստանալ 30 միլիարդ դոլար եկամուտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG