Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Իրանի ադրբեջանցիները պաշտպանեցին իրենք իրենց»


«Իրանի ադրբեջանցիները առանց կառավարության կամ որեւէ կուսակցության օգնության պաշտպանեցին իրենց պատիվը եւ արժանապատվությունը», - երեկ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ մեկնաբանելով այն իրադրությունը, որը ստեղծվել էր երկրում իրանական ծագումով ադրբեջանցու ծաղրանկարի հրապարակումից հետո:

Թերթերից մեկը տպագրել էր մի ծաղրանկար, որտեղ ուտիճը խոսում էր ադրբեջաներեն: Դրանից հետո տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել է 4 մարդ: 80 մարդ ձերբակալվել է:

Երեկ ադրբեջանցիները, որոնք կազմում են Իրանի 70֊ միլիոնանոց բնակչության մոտ մեկ քառորդը, բողոքի ցույց էին կազմակերպել Իրանի խորհրդարանի առջեւ:

Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Իրանի նախագահը հայտարարել է, որ «էթնիկ եւ կրոնական հողի վրա անկարգություններ սադրելու փորձերը Իրանի թշնամիների վերջին հուսահատ ճիգերն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG