Մատչելիության հղումներ

«Արմենպրես»֊-ը մասնակցում է Սեւծովյան երկրների գործակալությունների ընկերակցության հիմնադրմանը


«Արմենպրես» հայկական պետական լրատվական գործակալությունը մասնակցում է այսօր Կիեւում բացված հիմնադիր համաժողովին, որի նպատակն է՝ ստեղծել Սեւծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ընկերակցություն:

Բացի «Արմենպրես»֊-ից, համաժողովին մասնակցում են Ադրբեջանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Սերբիայի եւ Չերնոգորիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ռումինիայի լրատվական գործակալությունների ներկայացուցիչները:

«Ուկրինֆորմ» ուկրաինական գործակալության գլխավոր տնօրեն Վիկտոր Չամարան ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ին ասել է, որ գործակալությունների ընկերակցության ստեղծման նպատակը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների միջեւ լրատվության արդյունավետ փոխանակումն ապահովելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG