Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնաժողովը համալրվել է նոր անդամով


ԱՄՆ-ի կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների թիվը հասավ 158-ի: Հանձնաժողովին միացավ Տեխաս նահանգից ընտրված կոնգրեսական, հանրապետական Քենի Մըրչենթը:

Այդ կապակցությամբ իր գոհունակությունն է արտահայտել Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)՝ հույս հայտնելով, որ կոնգրեսականը, «համագործակցելով հանձնաժողովի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի հետ՝ ջանք չի խնայի հայ-ամերիկյան հարաբերությունները սերտացնելու գործում»:

Քենի Մըրչենթը, իր հերթին, ասել է, թե պատրաստ է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել հանձնաժողովում իր գործընկերների, ինչպես նաեւ Տեխասի նահանգի հայ համայնքի հետ:

Մըրչենթը Կոնգրեսի տրանսպորտի եւ ենթակառույցների, կրթության ու աշխատուժի, ինչպես նաեւ կառավարական բարեփոխումների հանձնաժողովների անդամ է:

Տեխասի նահանգից այժմ հայկական հարցերով զբաղվող խմբում կա երեք անդամ. կոնգրեսականներ Լլոյդ Դեգեթը եւ Էդդի Ջոնսը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG